09:48 | 25.05.17 | Նորություններ | 16662
Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի սաների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաեւ ընկերության արձանագրած հաջողություններն ու նվաճումները:
Կազմակերպվել է նաեւ շրջայց տարբեր վարչություններում:
«Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարեւոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որում՝ երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական եւ անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրությունները՝ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994-ից եւ Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է: