15:16 | 24.05.17 | Նորություններ | 18649

Մեկնարկել է Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը

Beeline–ի գրասենյակներում մեկնարկել է Beeline Pro 6 նոր սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում եւ ունի երկու քարտի հնարավորություն։

Սմարթֆոնի արժեքը կազմում է 35 900 դրամ եւ այն տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթի հետ միասին:   

Մինչեւ սեպտեմբերի 1-ը «Սմարթ 1500»-ին միացված Beeline Pro 6 սմարթֆոն գնելիս հաճախորդը կստանա հնարավորություն ձեռք բերել Beeline Pro 5, Beeline Pro 4, Beeline Fast կամ Beeline Smart Pro երկրորդ բրենդային սմարթֆոններից որեւէ մեկը 20% զեղչով:

Հաճախորդին սմարթֆոնների հետ միասին տրամադրվում է «Սմարթ 1500» կանխավճարային սակագնային փաթեթը:

«Նախորդ մոդելի համեմատ Beeline Pro 6-ում կատարելագործվել են որոշ գործառույթներ, մասնավորապես՝ բարելավել է հիմնական եւ դիմային տեսախցիկների որակը, դիզայնն ավելի գրավիչ է դարձել, ինչպես նաեւ բարձրացել է հեռախոսի արդյունավետությունը: Beeline-ը շարունակում է ավելացնել բյուջետային  մոդելի սմարթֆոնների տեսականին, որոնք աշխատում են 4G ցանցում եւ թույլ է տալիս օգտատերերին ըստ արժանավույն գնահատել Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: