Climate Tech Hackathon

30 Հուն 2018 - 01 Հուլ 2018
ISTC

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր
Գրանցվել

Blockchain Hackathon: Securing the integrity of elections

23 Հուն 2018 - 24 Հուն 2018
Hero House

Թիմերը 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Cartly

Մթերքի օնլայն գնում

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ». Cloudflare-ը տասնակի կարագացնի հայկական կայքերի աշխատանքը

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վեբ արագագործության (web performance) եւ անվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան Cloudflare ընկերությունը դատա կենտրոն կբացի Երեւանում:

Երեւանյան կենտրոնը Ասիա մայրցամաքում կլինի ընկերության 37-րդ դատա կենտրոնը, եւ 103-րդը՝ գլոբալ մակարդակում:

Թե ինչ կտա Cloudflare-ի դատա կենտրոնը Հայաստանին, զրուցել ենք «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ:

- Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանի համար Cloudflare-ի մուտքը:

- Cloudflare-ը պրոֆեսիոնալ լուծում է, որից օգտվում է ավելի քան 5,5 մլն վեբ ռեսուրս (կայքեր, ծառայություններ, եւ այլն): Սակայն պրոֆեսիոնալ լինելու հետ մեկտեղ ծառայությունից օգտվելը մատչելի է բոլորին՝ պարզապես ունենալով բազային տեխնիկական գիտելիքներ:

Այն, միեւնույն ժամանակ, լուծում է երկու խնդիր՝ արագագործություն եւ անվտանգություն: Հայաստանում դատա կենտրոն ունենալով՝ բարձրացվում է ծառայությունից օգտվող կայքերի արագագործությունը, եւ, միեւնույն ժամանակ, նվազեցվում անվտանգության ռիսկերը:

- Ինչպե՞ս է Cloudflare-ն ապահովում կայքերի արագագործությունը եւ ինչո՞ւ է ներկայություն փնտրում տարածաշրջանում:

- Cloudflare-ն ունի մի շարք գործընթացներ, որոնք օգնում են նվազեցնել ծավալը (web optimization) եւ քեշավորել (cache) կայքի ստատիկ բովանդակությունը՝ այդպիսով մի քանի անգամ բարձրացնելով կայքի արագագործությունը: Հայաստանում դատա կենտրոն ունենալը թույլ կտա շատ մոտ տարածությունից փոխանցել թվային տվյալները՝ մինչեւ տասնյակ անգամ բարձրացնելով հայկական կայքերի արագագործությունն այս տարածաշրջանի այցելուների համար:

Ինչպես է աշխատում CDN ցանցը

Ինչպես է աշխատում CDN ցանցը


Cloudflare-ը պատնեշ է, որը պաշտպանում է ձեր կայքը վտանգավոր եւ վնասակար այցելուներից

Cloudflare-ը պատնեշ է, որը պաշտպանում է ձեր կայքը վտանգավոր եւ վնասակար այցելուներից


- Այս տարվա փետրվարին Cloudflare-ում շատ լուրջ անվտանգության միջադեպ գրանցվեց: Որքանո՞վ է ծառայությունն անվտանգ:

- Տեղեկատվական անվտանգությունը չունի միանգամյա գործընթաց, որը թույլ կտա ազատվել ամեն տեսակ անվտանգության ռիսկերից: Այս մասնագիտությունը մշտական ուշադրություն է պահանջում եւ մասնագիտական լուրջ փորձ: Cloudflare ընկերությունում այս միջադեպի պատճառը հենց անուշադրությունն էր աշխատակցի կողմից, ինչի արդյունքում վտանգի տակ դրվեցին միլիոնավոր կայքերի թվային տվյալները: Հավատացեք, մեզնից ոչ ոք ապահովագրված չէ նման ռիսկերից:

Սամվել Գեւորգյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo