16:32 | 24.03.17 | Նորություններ | 15950

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառատունկ է իրականացրել Ուրցաձորում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում։

ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է նաեւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը։

Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը:

«Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետեւանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարեւոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետեւյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: