16:45 | 03.03.17 | Նորություններ | 16633

Beeline-ը որակի ապահովման «Ոսկե Մրցանակ» է ստացել

Beeline-ը պարգեւատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում ծավալած աշխատաքների համար:

Արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ի եւ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակում:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մրցույթի կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Կրկնակի հաճելի է, երբ ընկերության աշխատանքն ուշադրության է արժանանում միջազգային հանրության կողմից: Մենք շատ հպարտ ենք եւ պարտավորված ենք մեզ զգում աշխատել էլ ավելի ուշադիր եւ պատասխանատու՝ հաճախորդների, գործընկերների եւ պետական մարմինների հետ: Չկա կատարելության սահման, եւ այս մրցանակը հերթական խթանը կհանդիսանա մեր ընկերության զարգացման եւ նոր բարձրունքների հասնելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: