15:10 | 03.03.17 | Նորություններ | 12620
Մարտի 9-ին ISTC-ի կենտրոնում կկայանա AR/VR Club Armenia-ի առաջին միջոցառումը՝ լրացված (Augmented Reality) եւ վիրտուալ (Virtual Reality) իրականությամբ հետաքրքրվողների համար:
Միջոցառման կազմակերպիչներն են Arloօpa, Locator ընկերություններն ու Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):
Itel.am-ի հետ զրույցում Arloopa ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանը նշել է, որ նորաստեղծ ակումբը դառնալու է համագործակցության հարթակ, որտեղ AR/VR տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրված մարդիկ կարող են ներկայացնել իրենց նախագծերը, քննարկել հնարավոր համագործակցության հնարավորությունները, ծանոթանալ նորագույն լուծումներին։
«Հանդիպումները կկայանան ամսական 1-2 անգամ: Խրախուսվում է հանդիպման մասնակիցների կողմից AR/VR սարքեր բերելը եւ դրանք ներկաներին ցուցադրելը: Կարող են նաեւ DEMO-ներ ներկայացվել»,- նշել է Արման Աթոյանը: