ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է Huawei Technologies ընկերության ղեկավարման խորհրդի գործադիր տնօրեն Վիլիամ Հուի եւ ՌԴ-ում ընկերության փոխնախագահ Ցաո Չուի հետ:  

Կողմերը քննարկել են «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման մանրամասները:

Huawei Technologies-ի ներկայացուցիչներն առաջարկել են նախագծի շուրջ իրենց լուծումները եւ ֆունկցիոնալ հնարավորությունները:

Քննարկվել են նաեւ Հայաստանում ընկերության գործունեության ուղղությունները, ընթացիկ ծրագրերը: