Օրերս Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» հերթական ֆորումը, որը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Հանդիպման շրջանակում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են միության 2017-2021թթ. երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը:
Հստակեցվել եւ սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են՝
- Կրթություն եւ աշխատուժի ձեւավորում,
- Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia),
- ՏՏ ընկերությունների եւ ոլորտի շահերի պաշտպանություն,
- Ռազմարդյունաբերություն,
- Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government),
- ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: