15:19 | 28.02.17 | Նորություններ | 14575
Հայկական Zangi ընկերությունը՝ համանուն հավելվածով, Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress-ում ներկայացրել է մի շարք նորություններ:
Ցուցահանդեսում առանձին տաղավարով հանդես եկող հայկական ընկերությունը գործարկել է վեբ տարբերակը, որն օգտատիրոջը հնարավորություն է տալիս միեւնույն օգտահաշիվն (account) օգտագործել ոչ միայն սմարթֆոնից ու պլանշետից, այլեւ համակարգչի դիտարկիչից:
Մյուս նորությունը Zangi-ի Desktop հավելվածն է: Հասանելի է դարձել նաեւ Group Chat-ի հնարավորությունը:
Zangi-ի տաղավար է այցելել նաեւ պատվիրակության ղեկավար, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Mobile World Congress-ի շրջանակում տաղավարի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը ենթադրում է առաջիկայում միջազգային համագործակցության ընդլայնում, ընկերության ճանաչելիության բարձրացում։