11:19 | 27.02.17 | Նորություններ | 14232
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրերը՝ Nerdero ընկերության տնօրեն Քերոլայն Պիրեսը եւ Together Films ընկերության տնօրեն Սառա Մոսսեսը, փետրվարի 20-24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների եւ «Թումո» կենտրոնի սաների համար:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են դասընթացների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, թվային տեխնոլոգիաները կաջակցեն հայ երիտասարդներին վիզուալ էֆեկտների կերտման եւ ֆիլմարտադրության ոլորտում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ոչ միայն բրիտանական լավագույն կինոն, այլեւ հայ մասնագետների եւ ուսանողներին փոխանցում բրիտանացի մասնագետների փորձը»,- ասել է Բրիտանական խորհրդի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Երեւանում ֆիլմերը ցուցադրվել են փետրվարի 18-24-ը «Մոսկվա» կինոթատրոնում: