15:28 | 22.02.17 | Նորություններ | 15342

«Ռոստելեկոմ»-ը 1,2 մլրդ դրամ կուղղի ցանցի ընդլայնմանը

«Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունն այս տարի 1,217 մլրդ դրամի ներդրում կկատարի, որի մեծ մասը կուղղվի ցանցի ընդլայնմանը:

Այս մասին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը, որն այսօր այցելել է ընկերություն:

Նախարարը «Ռոստելեկոմ»-ի ղեկավարությանը հորդորել է մեծացնել ներդրումների ծավալը, որպեսզի տնտեսությունն աշխուժանա:

Հայկ Ֆարամազյանը տեղեկացրել է, որ «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվում է «Ինտերնետի այբբենարան» ծրագիրը, քննարկման փուլում է նաեւ ներդրումային երկու ծրագիր: Ընկերությունը մտադիր է ստեղծել «Տվյալների մշակման կենտրոն», որը եզակի կլինի տարածաշրջանում:

«Նախատեսվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում վերջնական որոշում կայացնել ներդրումային այս ծրագրի վերաբերյալ»,- հայտնել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության գլխավոր տնօրենը:

Հայկ Ֆարամազյանը հավելել է, որ այս տարի «Ռոստելեկոմ»-ը նախատեսում է փոքր լաբորատորիաների բացում 3 համալսարաններում:

Վահան Մարտիրոսյանը կոչ է արել ընկերության ղեկավարությանն ակտիվ լինել եւ ներդրում ունենալ նաեւ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրի գործում: