17:02 | 20.02.17 | Նորություններ | 13988
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «ԱրմենՏել» ընկերություն, որտեղ նրան ընդունել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Վերջինս նշել է, որ OTT (over-the-top) ծառայությունների հավելվածները (Skype, Viber) նվազեցրել են Beeline-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը: Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ծառայություններից անցում կատարելով թվային ծառայություններ:
Անդրադառնալով ռոումինգի սակագնին՝ Անդրեյ Պյատախինն ասել է, որ Beeline-ը վերանայել է սակագները: Նա ընդգծել է, որ ներկայում ընկերությունը Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն է մատուցում գրեթե բոլոր ուղղություններով:
Վահան Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: