14:53 | 20.02.17 | Նորություններ | 4042

Helix-ը փնտրում է ծրագրավորողների

Հայաստանում Yandex ընկերության նախագծերի ծրագրավորման թիմը համալրելու նպատակով Helix ընկերությունը փնտրում է մասնագետների:

Այս մասին Itel.am-ին հայտնել է Helix ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը:

«Որոնում ենք բարձրակարգ C++ եւ Python ծրագրավորողների, որոնք կաշխատեն Yandex-ի նախագծերի վրա: Սա Yandex-ի հետ նախկինում մի շարք նախագծերի շրջանակում համագործակցության շարունակությունն է»,- ընդգծել է Helix-ի տնօրենը:

Դիմում-հայտերը հասանելի են այստեղ: