Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Dinebook

Նախապես տեղ ամրագրել ժամանցի վայրերում

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը. Տիգրան Բադալյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին Հայաստանում դարձել է տնտեսական հրաշքի բացառիկ օրինակ: Քայլ առ քայլ «այթիշնիկները» ստեղծել են իրենց աշխարհը` հազարավոր աշխատատեղերով ու միջինից մի քանի անգամ բարձր աշխատավարձով, ասել է թե` «տնտեսություն տնտեսության մեջ»:

Itel.am-ի «ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքում հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները ներկայացնում են իրենց անցած ուղին եւ խորհուրդներ տալիս սկսնակներին:

Շարքի այսօրվա զրուցակիցը Joomag ընկերության տարածաշրջանային (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով) տնօրեն Տիգրան Բադալյանն է:

Joomag-ի մասին

Joomag-ը ստեղծվել է 2009թ.: Այն թվայնացված ինտերակտիվ հարթակ է՝ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ, էլեկտրոնային գրքեր եւ ֆոտոալբոմներ ստեղծելու համար: Հարթակն ամբողջ աշխարհում ունի ավելի քան կես միլիոն հրատարակիչ: Ընկերության գլխամասը Սիլիկոնյան հովտում է, եւս մեկ գրասենյակ գործում է Սանտա Մոնիկայում: 2015թ. սկզբին սկսել են գործել ընկերության գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Joomag-ի երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.:

Joomag-ի հաճախորդների թվում են Huffington Post-ը, Vogue-ը, Cosmopolitan-ը, Bazaar-ը, աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններ եւ արտադրական հսկաներ:

Աշխարհագրական ընդգրկման կարեւորությունը

Ինչպես Տիգրան Բադալյանն է նշում, աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն, կան նաեւ Joomag-ից օգտվողներ: Ընկերության հիմնական նպատակն է հասանելի լինել բոլորին` աշխարհի ցանկացած կետում:

«Ցանկացած արտադրանք ՏՏ շուկայում պետք է ու կարեւոր է, որ միտված լինի մարդկանց կյանքը հեշտացնելուն: Դրա առաջին գործոնը հասանելիությունն է, ու հենց այդ գաղափարն է դրված եղել ընկերության մեջ հենց հիմնադրման օրվանից: Մեզ կարդում ու մեզնից օգտվում են ամենուր, որտեղ ինտերնետը հասանելի է: Մեծ հավակնություններ ունեցող ընկերությունները պետք է մտածեն Հայաստանից դուրս տարածվելու ու միջազգային բրենդ դառնալու մասին»,- ասում է Տիգրան Բադալյանը:

Գաղափար` ցանկացած պրոդուկտի մեջ

Պրոդուկտ ստեղծելու առաջին քայլը պետք է լինի գաղափարը` ինչին է այն ծառայելու, ում է այն պետք եւ ինչով է տարբերվելու իր անալոգներից: Սրանք հարցեր են, որոնց, Տիգրանի խոսքով, պետք է պատասխանել հենց սկզբից:

«Հեռախոսը, առանց գաղափարի, պարզապես հեռախոս է, ցանկացած արտադրանք, առանց գաղափարի, ուղղակի իր է՝ մյուս բոլոր նման իրերի շարքում: Joomag-ի գաղափարն էր միավորել թվային հրատարակության համար անհրաժեշտ բոլոր գործիքները մեկ վայրում, ինչը ընկերությանը հաջողություն բերեց: Մենք առաջարկեցինք ամեն ինչ` կոնտենտի ստեղծումից մինչեւ վաճառք ու մոնիտորինգ: Սա մեզ թույլ է տալիս շուկայում մեր տեղը զբաղեցնել ու մրցունակ լինել»,- նշում է Joomag-ի տարածաշրջանային տնօրենը:

Joomag-ի երեւանյան գրասենյակը

Joomag-ի երեւանյան գրասենյակը
Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շուկայի ուսումնասիրման մասին

Իսկ ո՞րն է ընկերության թիրախային լսարանը՝ հայաստանյա՞ն, թե՞ միջազգային շուկան:

«Հիմնական սխալը, որ թույլ են տալիս սկսնակ ընկերությունները, շուկան չուսումնասիրելն է: Եթե ինչ-որ բան եք ստեղծում Հայաստանի համար, բավական է ուսումնասիրել միայն տեղական շուկան: Բայց չի կարելի նույն պատկերացումներով դուրս գալ միջազգային հարթակներ, որոնք դեռ չեք ուսումնասիրել: Շատ հաճախ հայ ստարտափերները ստեղծում են, օրինակ, հավելվածներ, որոնց անալոգներն արդեն տասնյակներով կան: Դա վաղ թե ուշ բերում է ձախողման: Այդ իսկ պատճառով նախնական հետազոտությունը հիմնական խնդիրների շարքին պետք է դասել»,- նշում է Տիգրան Բադալյանը:

Մի՛ վախեցեք սխալներից ու ձախողումներից

Բազմաթիվ հաջողակ ընկերություններ մի քանի անգամ սնանկացել ու նորից ոտքի են կանգնել, փորձել, պրպտել, սխալվել, ընկել ու բարձրացել: Տիգրանն ասում է` պետք է սովորել սխալների վրա ու չվախենալ նորից փորձելուց:

«Որոշներին առաջին իսկ սխալը տապալում է, որից հետո շարունակելու ցանկությունը սպառվում է: Մարդիկ էլ կան, որոնք դրանից նոր բաներ են սովորում ու գնում են առաջ, ինչպես մենք: Սխալն ու ձախողումը դատավճիռներ չեն, չկա աշխարհում մի մոդել, որով կարելի է շարժվել որեւէ ոլորտում ու հաջողության հասնել: Եթե այդպես լիներ, բոլորը միլիարդատերեր կլինեին»,- ամփոփում է Տիգրան Բադալյանը:

***

«ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքի առաջին զրույցը կարող եք կարդալ այստեղ:

Սուրեն Ստեփանյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo