13:37 | 12.01.17 | Նորություններ | 5379

Քաշաթաղի շրջանում հիմնվել է «Արմաթ» լաբորատորիա

Հունվարի 10-ին Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշել են, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով եւ ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված լաբորատորիայում աշակերտները ստանում են ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտություններ:

Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության եւ ԻՏՁՄ համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի եւ ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) 194 դպրոցներում: «Արմաթ»-ում սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: