Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նախօրեին ամուսնության առաջարկություն է արել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին:
Այս մասին 35-ամյա Սերենա Ուիլյամսը հայտնել է Reddit-ում, նշելով որ նշանված է Reddit-ի 33-ամյա համահիմնադրի հետ: Զույգը սկսել է հանդիպել 2015 թ-ից:
«Ես եկա տուն մի փոքր ուշ: Ինչ-որ մեկը հավաքել էր իմ ճամպրուկը, եւ կառքը սպասում էր ինձ: Ուղղությունը՝ Հռոմ, այնտեղ, որտեղ առաջին անգամ էինք հանդիպել: Նա ծնկի իջավ եւ ասաց 4 բառ: Եվ ես ասացի՝ այո»:
Այս գրառմանը մեկնաբանություն է թողել նաեւ Ալեքսիս Օհանյանը. «Եվ դու ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ մարդը»:
Ավելի ուշ Twitter-ում Օհանյանը
գրել է. «Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար՝ հատկապես իմ հայ եղբայրների եւ քույրերի կողմից, որոնք բանավիճում են, թե երբ կարող են Սերենային հայ հռչակել»:
Սերենա Ուիլյամսը քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։ 2002թ. նա դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ եւ առաջին հորիզոնական վերադարձել 6 անգամ։ Ուիլյամսը նաեւ ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է եւ կանանց շարքում առաջինն է, ում պարգեւավճարները գերազանցել են 50 մլն դոլարը:
Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի եւ խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։
Ալեքսիս Օհանյանը 2011 եւ 2012թթ. ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ: 2013թ. Wired ամերիկյան ամսագիրն իր 20-ամյակի հոբելյանական համարում Ալեքսիս Օհանյանին եւ Reddit-ի գլխավոր մենեջեր Էրիկ Մարտինին անվանել է «նորարարության չեմպիոններ»:
Ալեքսիս Օհանյանն 2015թ. ապրիլի 25-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած HIVE Engineering Leadership Summit-ի գլխավոր խոսնակներից էր:
Itel.am-ի բացառիկ զրույցը Reddit-ի համահիմնադրի հետ հասանելի է
այստեղ: