09:46 | 30.12.16 | Նորություններ | 22787

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը հայտնում է, որ ձեռնարկել է բոլոր միջոցները` Ամանորի օրերին կապի եւ հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

«Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G, 3G ու LTE/4G  ցանցերի եւ միջազգային ինտերնետ կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաեւ ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ «Օնլայն խորհրդատու» ծառայության միջոցով», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ եւ ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր եւ բարություն, իսկ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար եւ հասանելի ծառայություններից», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: