17:07 | 23.12.16 | Նորություններ | 22412
ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն բաժանորդները, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն «Viva» սակագնային պլաններին մինչեւ 20.01.2017թ., կստանան սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ 4G ցանցում:
Ընկերությունում նշել են, որ «Viva 2500» տարբերակից օգտվելու դեպքում, բացի սակագնային պլանում ներառված 2000 ՄԲ ինտերնետից, բաժանորդը նաեւ կստանա 4000 ՄԲ` 4G ցանցում օգտագործելու համար, «Viva 3500»-ից օգտվելու դեպքում՝ 6000 ՄԲ, «Viva 5500»-ից օգտվելու դեպքում՝ 10 000 ՄԲ, իսկ «Viva 7500»-ից օգտվելու դեպքում՝ 20000 ՄԲ:
Առաջարկը չի տարածվում կանխավճարային «Viva 1500» տարբերակի վրա:
«Հաշվի առնելով «Viva»-ի աճող պահանջարկը, բաժանորդների գոհունակությունն ու նաեւ արձագանքելով նրանց ակնկալիքներին՝ ընկերության այն բաժանորդներին, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն «Viva» սակագնային պլաններին մինչեւ եկող տարվա հունվարի 20-ը կտրամադրվի սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ Հայաստանի առաջին ու ամենաընդարձակ 4G ցանցում: Դրանով ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ամանորյա տոների ժամանակահատվածում սպառել ինտերնետի ավելի մեծ ծավալ՝ ավելի բարձր արագություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մոտ կես տարի առաջ գործարկված «Viva» սակագնային պլանների շարքն առաջարկում է ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում: «Viva» սակագնային պլաններն առավել ճկուն են եւ ունեն օգտագործման համար պարզ կառուցվածք:
Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ «Viva»-ն արտացոլում է տարբեր ծավալի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող եւ այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները: