13:57 | 23.12.16 | Նորություններ | 19842
Ամփոփվել են Կոշի մանկական վերականգնողական եւ ցերեկային խնամքի կենտրոնին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքները:
Ընթացիկ տարում, Երեւանից եւ Արագածոտնի, Արմավիրի ու Շիրակի մարզերից կենտրոն է այցելել եւ ցերեկային ստացիոնար պայմաններում վերականգնողական բուժում ստացել 3-14 տարեկան 86 երեխա:
Մտավոր եւ ֆիզիկական առավել ծանր ախտահարումներով երեխաների հետ տարվել է մասնագիտական ինտենսիվ աշխատանք՝ շաբաթական 5 օր, յուրաքանչյուր երեխայի հետ անհատական վերականգնողական բուժում է իրականացրել նվազագույնը 3 մասնագետ:
Արմենակ եւ Աննա Թադեոսեանների անվան կենտրոնում յոթժամյա անհատական եւ խմբակային պարապմունքներից օգտվել են մանկական ուղեղային կաթված, ողնուղեղի բնածին ճողվածք, արթրոգրիպոզ, կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիա, աուտիզմ ախտորոշմամամբ եւ հետվիրահատական շրջանում վերականգնողական ծառայության կարիք ունեցող երեխաներ:
Մասնագետներն արձանագրում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության արդյունքը՝ երեխաների առողջության վերականգնման դինամիկան: Մանկական ուղեղային կաթվածի դիպլեգիա, հեմիպլեգիա տեսակ ունեցող երեխաների մոտ դիտվում է ինքնուրույն տեղաշարժվելու, կենցաղային նոր հմտությունների տիրապետելու եւ հաղորդակցվելու՝ դրական դինամիկ առաջխաղացում: Իսկ քվադրիպլեգիայով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման նպատակով իրականացված խնամքն ու թերապիաները նպաստում են առողջական վիճակի պահպանմանը:
«Այս կենտրոնի համար թիրախային խումբ են ոչ միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաները, այլեւ նրանց ծնողները: Օգնելով երեխային՝ մասնագետները հոգեբանական չափազանց կարեւոր աջակցություն են ցուցաբերում նաեւ իրենց հոգսերի մեջ ինքնամփոփ դարձած ծնողներին: Որպես ծրագրին աջակցող կազմակերպություն, մենք ստանձնել ենք կազմակերպչական աշխատանքներին աջակցելու եւ մասնագետներին համապատասխան գործիքներ տրամադրելու պատասխանատվությունը: Արդյունքների վերաբերյալ մասնագիտական գնահատականները հուսադրող են: Եթե կա երեխաների առողջության վերականգման ցուցանիշ՝ մենք հաջողել ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, ծառայությունների կազմակերպումը՝ դեպի կենտրոն եւ հակառակ ուղղությամբ երեխաների տեղափոխումն ու սննդի երկանգամյա տրամադրումը, 2013թ.-ից իրականացվում է անվճար: Քառամյա համագործակցության արդյունքում կենտրոնը ձեռք է բերել նաեւ անհրաժեշտ կահույք, օժանդակ եւ մասնագիտական սարքավորումներ: