15:02 | 21.12.16 | Նորություններ | 4725
Facebook-ը նախօրեին հայտարարել է Live Audio գործառույթի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս օգտագործել սոցցանցը միայն աուդիո տարբերակով ուղիղ հեռարձակումների համար: Ինչպես ուղիղ տեսահեռարձակումների դեպքում, այստեղ եւս օգտատերերը կարող են մեկնաբանություններ եւ ռեակցիաներ (Reactions) թողնել:
«Երբեմն մարդիկ օնլայն լինելու ցանկություն են ունենում ցածր ինտերնետ հասանելիություն ունեցող վայրերից: Live Audio-ն հնարավորություն է կապի մեջ լինել ձեր լսարանի հետ դժվար հասանելի վայրերից»,- նշված է ընկերության բլոգում:
Facebook-ում նշել են, որ առաջիկա շաբաթներին նոր գործառույթը կթեստավորվի մի շարք գործընկերների հետ: Live Audio-ն հասանելի կդառնա 2017թ. սկզբին: