12:35 | 21.12.16 | Նորություններ | 18895

Հայտնի են Eurasia Mobile Challenge մրցույթի հայաստանյան հաղթողների անունները

Beeline-ը հայտնել է Հայաստանում «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները:

Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին՝ Earlyone, Terreva եւ Certifire:

Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Երեւանում հունվարի 24-25-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:

«Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են բեկումնային դառնալ: Մաղթում եմ նրանց հաջողություն առաջիկա տարածաշրջանային եզրափակչում եւ հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուլիսին մեկնարկած Eurasia Mobile Challenge մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է:

Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։