14:38 | 20.12.16 | Նորություններ | 17427

FPWC եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են Խնձորուտի ծրագիրը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում ավարտել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի երկրորդ փուլը:

Առաջին փուլում գյուղում տեղակայվել էր 60 LED լուսարձակ, երկրորդ փուլում՝ եւս 34 LED լուսարձակ։

«Այս ծրագիրն ունի կարևոր առանձնահատկություն. այն չի սահմանափակվում կոնկրետ երևացող արդյունքով: Տարիներ հետո հնարավոր կլինի արձանագրել դրա բնապահպանական օգուտը, մինչդեռ ֆինանսականը՝ շատ արագ: Հատկապես սահմանին ապրող մեր հայրենակիցների համար այս պահին առավել առաջնային է ծախսերի կրճատումը: Տնտեսված միջոցներով տեղում կարող են լուծել մեկ այլ խնդիր: Հենց սա է պատասխանատու մոտեցումը, որով մենք առաջնորդվում ենք գործունեության առաջին իսկ օրից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: