Glassdoor տեղեկատվական կադրային ծառայությունը, որը հավաքում եւ վերլուծում է ընկերություններում աշխատողների համար ստեղծված պայմանները, հրապարակել է լավագույն աշխատավայրերի իր ամենամյա վարկանիշը:
Ցուցակի համաձայն՝ Facebook-ն աշխատակիցներին տրամադրվող պայմաններով ԱՄՆ-ում առաջատար տեխնո ընկերությունն է: Այն լավագույնն է ճանաչվել նաեւ 2011, 2012 եւ 2013 թվականներին:
Անցած տարի առաջատարը բնակարանների վարձակալությամբ զբաղվող Airbnb էր, որն այս տարի կտրուկ զիջել է դիրքերը՝ հայտնվելով 17-րդ տեղում:
2-րդ տեղում Google-ն է, 5-րդում՝ LinkedIn-ը, իսկ Apple եւ Microsoft-ը զբաղեցրել են համապատասխանաբար 18-րդ եւ 19-րդ տեղերը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել աշխատանքի պայմանները, աշխատավարձի չափը, բոնուսային ծրագրերը, սոցիալական փաթեթը, անձնակազմի միասնականությունը, ղեկավարության օբյեկտիվությունն ու այլ գործոններ: Վարկանիշում ներկայացված են 1000-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունները: