17:49 | 08.12.16 | Նորություններ | 12182

Ucom-ը ներկայացրել է ամանորյա առաջարկ

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է եկել «Նոր հեռախոս եւ երկու անգամ շատ ինտերնետ» առաջարկով:

Բոլոր այն բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն Samsung Galaxy J120 սմարթֆոնը եւ կմիանան Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանին, կստանան ոչ միայն 4.5 անկյունագծով Super AMOLED էկրանով, 5 ՄՊ տեսախցիկով եւ 1.3 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով աշխատող սարք, այլեւ 2 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:

«Բաժանորդագրվելով Ունիվերսալ 2900 սակագնային պլանին 24 ամսով հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy J120 4G սմաթֆոնը՝ հեռախոսի համար ամեն ամիս վճարելով 2900 դրամ 24 ամսվա ընթացքում»,- նշել են ընկերությունում: