13:06 | 27.10.16 | Նորություններ | 10323

Beeline-ը եւ Յունիբանկը հանդես են եկել վարկավորման նոր առաջարկով

Beeline-ը եւ Յունիբանկը վարկավորման նոր պայմաններ են առաջարկում՝ Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար:

Beeline-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համագործակցության շրջանակում բաժանորդներին տարաժամկետ վճարման պայմանով 30 000 դրամ եւ ավելի արժողությամբ հեռախոսներ կամ սարքավորումներ ձեռք բերելիս կտրամադրվի առանց կանխավճարի վարկ՝ 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով՝ 30 000 դրամից մինչեւ 1 500 000 դրամի չափով։ Վարկի ամսական միջնորդավճարը կազմում է 0.7 տոկոս։

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ եւ հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար համագործակցում ենք մեր գործընկերների հետ եւ փորձում անել այնպես, որ մեր բաժանորդները չմտածեեն ոչ կանխավճարի եւ ոչ էլ տոկոսադրույքների մասին: Նույնիսկ ապառիկ գնումը Beeline–ի հետ կարող է լինել պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Յունիբանկի հետ սպառողական վարկավորումն ոչ միայն հեշտ է եւ արագ, այլ շահավետ։ Այսօր, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին վարկեր առավել գրավիչ պայմաններով եւ ամենակարճ ժամանակահատվածում։ Շնորհիվ այպիսի մոտեցման Յունիբանկը հանդիսանում է POS եւ կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկը»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների եւ մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: