15:06 | 12.10.16 | Նորություններ | 3314

«Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագիրն ընդունում է հայտեր

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը` Երեւանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ, իրականացնում է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագիրը, որի գործընկերն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Ծրագրի հիմնական նպատակներն են հայկական եւ բրիտանական ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ երկարաժամկետ գործարար կապերի հաստատումն ու գործնական պայմանագրերի կնքումը: Կարող են դիմել Հայաստանում գրանցված ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունները:

Դիմումները ստանալուց եւ գնահատելուց հետո կազմակերպիչները կկազմեն ցուցակ, որտեղ կընդգրկվեն այն ընկերությունները, որոնք կայուն աշխատում են ՏՏ ոլորտում, ծառայությունների արտահանման պոտենցիալ ունեն եւ ցանկություն՝աշխատելու արտերկրի շուկաներում:

2017թ. փետրվարին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա գործնական հանդիպումների շարք, որին կմասնակցի հայկական ՏՏ ոլորտի 10-15 ընկերություն:

Դիմում հայտը հասանելի է այստեղ: