11:54 | 04.10.16 | Նորություններ | 71820

    Հայաստանյան 10 ստարտափ կմասնակցի Startup Istanbul ֆորումին

    Հայաստանը ներկայացնող 10 ստարտափ կմասնակցի հոկտեմբերի 6-10-ը կայանալիք «Startup Istanbul» տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:   

    Նախագիծը մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական Միությունը:

    Ֆորումին 135 երկրից դիմել է 24 հազ-ից ավելի ստարտափ, որոնցից ընտրվել են 500-ը:

    Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են հետեւյալ նախագծերը՝

    1.    Heltun - «Խելացի» տան կառավարման համակարգեր,
    2.    Scycryptor – Ամպային տվյալների անվտանգություն,
    3.    LiTech – Լուսավորության նորարար տեխնոլոգիաներ,
    4.   HY Pictures - Ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ ,
    5.    Bookoholics – Բջջային հավելված գրքասերների համար,
    6.   EarlyOne - Հերթագրման ավտոմատացված համակարգեր ,
    7.    HurryApp – Կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք,
    8.    DressZone – Կանանց համար իրենց զգեստների միջոցով գումար խնայելու եւ վաստակելու առցանց համակարգ,
    9.    FortuneCup – Բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված,
    10.  ArmNomads - Խաղերի ծրագրավորում:

    Հայաստանը ներկայացնող բոլոր ստարտափները միջոցառման ընթացքում կմասնակցեն նաեւ Ստարտափների ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով ոչ միայն սեփական ընկերությունը, այլ նաեւ Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը:

    Scycryptor եւ EarlyOne ստարտափներն ընդգրկվել են լավագույն 100-ի ցանկում եւ հնարավորություն են ունենալու իրենց գաղափարներն անհատապես ներկայացնելու մենթորներին: Վերջիններիս կողմից լավագույն 50-ի մեջ ընդգրկվելու պարագայում ստարտափներն իրենց գաղափարները կներկայացնեն անմիջապես ներդրողներին, իսկ վերջիններիս կողմից լավագույն 15-ի մեջ ընդգրկվելու դեպքում համաժողովի բեմից հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնելու 4000-ից ավելի մասնակիցների եւ մամուլի առջեւ: