17:40 | 03.10.16 | Նորություններ | 8831

ՀՀ-ն մասնակցում է Համաշխարհային ՏՏ համաժողովին

Հոկտեմբերի 3-5-ը Բրազիլիայում ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաեւ հայկական ՏՏ պատվիրակությունը:

ՀՀ պատվիրակության կազմում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), «Ucom», «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» եւ «ՎՕԼՕ» ընկերությունների, ինչպես նաեւ «Թումո» կենտրոնի, «Սիներջի»-ի եւ «LocalZ»-ի ներկայացուցիչները:

Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ եւ կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ:

Հիշեցնենք, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում: