10:00 | 03.10.16 | Նորություններ | 16549

Եւս մեկ նախագիծ «Այլընտրանքային էներգիա»-ի շրջանակում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները՝ Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ։

«Անհրաժեշտ է երեխաներին եւ երիտասարդներին ծանոթացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված տեխնոլոգիաներին, դրանց կիրառման կարեւորությանը եւ օգտավետությանը: Ցանկացած ոլորտում խնդիրների լուծման համար պետք է առավել պատասխանատու, նորարար եւ այլընտրանքային ուղիներ փնտրել` ելնելով ոչ միայն սեփական շահից, այլեւ` հոգ տանելով շրջապատի բարօրության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

Համակարգի գործարկումը ճամբարի խոհանոցում տաք ջրամատակարարում կապահովի ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արեւային ջրատաքացուցիչի միջոցով:

«Գուգարք» մանկապատանեկան ճամբար տարեկան հաճախում է ավելի քան 1000 սան։