11:10 | 28.09.16 | Նորություններ | 3149
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի ազատագրված Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար:
Հայաստանի տեխնոլոգիական ապագայի եւ դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել հետեւյալ հաշվեհամարով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցում կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:
ԻՏՁՄ-ում նշել են, որ հնարավոր է նաեւ կանխիկ հանգանակություն կատարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երեւան էքսպո» կենտրոնում անցկացվելիք ԴիջիԹեք ցուցահանդեսում:
ԴիջիԹեքին առանձին տաղավարով հանդես կգան ՀՀ կառավարության եւ հովանավոր մի շարք ընկերությունների աջակցությամբ ստեղծված շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները:
«Հայրենասեր» կազմակերպությունը 2015թ. ամռանը հիմնովին վերանորոգել է Վուրգավան գյուղի դպրոցը։ «Հայրենասեր»-ն իր կազմակերպչական եւ նյութական աջակցությունն է հայտնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրին։ Հիմնադրվող լաբորատորիայում կսովորեն նաեւ հարակից բնակավայրերի դպրոցականներն ու պատանիները: