17:12 | 20.09.16 | Նորություններ | 13494
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ:
Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:
Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: