Twitter-ում արդեն այսօրվանից լուսանկարները, գիֆերը, տեսանյութերը, հարցումները, ինչպես նաեւ մեջբերվող թվիթներն այլեւս չեն հաշվի որպես նիշ:
Սա հնարավորություն է տալիս օգտատերերին 140 նիշի սահմանափակումն օգտագործել միայն տեքստի համար:
Փոփոխությունը, սակայն, չի տարածվի հղումների վրա:
Հիշեցնենք, որ դեռ մայիսին Twitter-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին The Verge-ին ասել էր. «Սա լինելու է մեր` վերջերս կատարած ամենանշանակալի փոփոխությունը՝ տալով մեր օգտատերերին 140 նիշը օգտագործելու ամբողջական հնարավորություն»: