13:50 | 12.07.16 | Նորություններ | 4877

Beeline-ը հայտարարում է Eurasia Mobile Challenge-ի հայտերի ընդունման մասին

Beeeline-ը հայտարարում է «Eurasia Mobile Challenge» միջազգային նորարարական մրցույթի եվրազիական փուլի մեկնարկի մասին։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Eurasia Mobile Challenge» մրցույթն աջակցում է «ՎիմպելԿոմ» խմբի «Թող քո հետքը» սոցիալական նախաձեռնությանը եւ հնարավորություն ընձեռում երիտասարդներին զարգանալ անկախ իրենց տեխնիկական հմտություններից, օգնում է վերջիններիս կերտել իրենց ապագան, ինչպես նաեւ խթանում տնտեսական աճն երկրում եւ տարածաշրջանում:

Մրցույթի նպատակն է ներգրավել տեխնիկական եւ հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ստարտափերի եւ երիտասարդ ձեռնարկատերերի, ովքեր կարող են առաջարկել թվային, big data–ի, ամպային տեխնոլոգիաների եւ М2М–ի կոնցեպտներ կամ արդեն պատրաստ լուծումներ, ինչպես նաեւ հավելվածներ՝ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը։  

««ՎիմպելԿոմ»-ը ստարտափից աճեց եւ դարձավ միջազգային հեռահաղորդակցության ընկերություն, որն այսօր ունի ավելի քան 200 մլն հաճախորդ եւ հասանելիություն աշխարհի բնակչության ավելի քան 10%–ին։ Թվային ոլորտում առաջինը լինելու փորձը մեր ոգեշնչման աղբյուրն է։ Գտնվելով իրական թվային տրանսֆորմացիայի փուլում՝ մենք փնտրում ենք նոր հավելավածներ եւ լուծումներ, որոնք կօգնեն մեզ էլ ավելի մոտ լինել մեր հաճախորդներին։ Beeeline-ը  Հայաստանում աջակցում է «ՎիմպելԿոմ»-ի «Թող քո հետքը» նախաձեռնությանը, եւ մենք անհամբեր սպասում ենք Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակիցների նոր առաջարկներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: