14:03 | 08.07.16 | Նորություններ | 3728

Beeline ADSL-ից օգտվող մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն վճարման համարները

Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվելու են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:

«2016 թ. հուլիսի 11–ից 12–ը նոր պլատֆորմ տեղափոխված Երեւանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 42, 43, 44, 45, 46, 47, 48, 61, 62, 63, 64 եւ 66 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը  պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում, քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, եւ ծառայության մատուցումը կդադարեցվի:

Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաեւ ինտերնետի վճարման նոր անհատական համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների եւ վճարման այլ համակարգերի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: