09:11 | 08.07.16 | Նորություններ | 4372

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվել է «Ազգային պատկերասրահ» փառատոնը

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հունիսի 18-ից հուլիսի 7-ը կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:

«Սերունդներին ոգեղեն սնունդ մատուցելն ամենագրագետ ռազմավարությունն է: Այն ձեւավորում է մարդու զգայական ներքնաշխարհը, ստիպում գեղեցիկ մտածել եւ վեհ նպատակներ ունենալ: Փորձեք երաժշտության միջոցով ունկնդրին ներկայացնել մարդկային բոլոր ապրումները. սերը, հուզմունքը, անգամ՝ զայրույթը... Միեւնույնն է՝ ընդամենը յոթ նոտայի միջոցով փոխանցվող ստեղծագործությունը կատարյալ է լինելու: Ուզում եմ հավատալ, որ փառատոնն այս տարի եւս ծառայեց համամարդկայինը գնահատելու՝ իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնին աջակցում է 2006-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն այդ ընթացքում հատկացրել է 119.5 մլն դրամ: