08:53 | 08.07.16 | Նորություններ | 5388

Ucom-ի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել նաեւ Արցախում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 7-ին Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում բացվել է Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:

Նախաձեռնությունն իրականացվում ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով, որի համաձայն՝ Ucom-ը ներդրումներ է կատարում՝ ուղղված հայ դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը:

«Մեր երկրին, անշուշտ, անհրաժեշտ են եւ՛ տնտեսագետներ, եւ՛ բժիշկներ, իսկ մեր ընկերության համոզմամբ՝ նաեւ ինժեներներ, ովքեր կյանքի կկոչեն հայկական ռազմաարդյունաբերությունը: Այս նախագիծն առաջին անգամ ենք իրականացնում Արցախում, սակայն մեր ընկերության աջակցությամբ կբացվի եւս երկու լաբորատորիա, եւ ինժեներական մտքի զարգացման փորձն արդյունք կտա նաեւ Արցախում»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գործում են անվճար հիմունքներով եւ բաց են ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: