10:07 | 04.07.16 | Նորություններ | 3810

    Facebook-ը փորձարկում է գրառումներն ավտոմատ թարգմանելու գործառույթ

    Facebook-ը փորձարկում է արհեստական բանականության հիման վրա մշակված նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս գրառումներն ավտոմատ թարգմանել մի շարք լեզուներով:

    Այս մասին հաղորդում է Mashable-ը:

    Դեռեւս միայն համակարգչային տարբերակով հասանելի գործառույթի միջոցով հնարավոր է ընտրել մի քանի լեզու՝ գրառում կատարելու պահին: Ձեր ասածն ավտոմատ կթարգմանվի այդ լեզուներով, իսկ ձեր ընկերները կտեսնեն գրառումն իրենց նախընտրած լեզվով:

    Լեզուների ցանկը կարելի է ընտրել Settings բաժնի «Լեզուներ» ենթաբաժնում:

    Սեղմել նկարի վրա՝  մեծացնելու համար

    Հիշեցնենք, որ տարեսկզբին ավտոմատ թարգմանության գործառույթը հասանելի էր դարձել էջեր ունեցողների համար:

    Facebook-ի օգտատերերի կեսը չի խոսում անգլերեն, հետեւաբար՝ բովանդակության թարգմանությունը սոցցանցի համար չափազանց կարեւոր է:

    Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին Instagram-ը եւս կառաջարկի գրառումները թարգմանելու գործառույթ: