08:14 | 04.07.16 | Նորություններ | 4773

Beeline-ը մոտ 50 երկրում իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինը

Beeline-ն ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ հայտարարում է ռոումինգում ինտերենտի սակագների իջեցման մասին:

Ընկերությունն իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինն ավելի քան 50 երկրում, այդ թվում` եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ 2016թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետի համար գործում է 50 դրամ սակագինը։ 

«Բաժանորդների համար հերթական նվերը պատրաստելիս Beeline-ը հաշվի է առել հանգստի ամենամեծ պահանջարկն ունեցող երկրներն ամբողջ աշխարհում: Մենք հպարտ ենք, որ կարողացանք մեր հաճախորդներին առաջարկել ռոումինգում ինտերնետի ամենագրավիչ սակագները և հույս ունենք, որ դրանով մեր բաժանորդների հանգիստն արտասահմանում կդարձնենք ավելի հաճելի: Նշեմ, որ մենք ինչպես և նախկինում հիմնական ուշադրությունը դարձնում ենք մեր ծառայությունների հարմարության և պարզության վրա, և նույնիսկ ռոումինգում գտնվելիս մեր հաճախորդները կկարողանան անհրաժեշտությանն դեպքում անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետի սեզոնային սակագներից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը, այլ միացումներ անհրաժեշտ չեն: