11:04 | 01.07.16 | Նորություններ | 3669

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր»

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել եւ հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է. հաճախորդների պահանջները փոխվում են շատ արագ, եւ մենք պետք է մշտապես աշխատենք դրանք բացահայտելու ուղղությամբ: Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց եւս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը եւ լուծում տալ խնդիրներին: Վստահ եմ` Հաճախորդի օրն այս տեսանկյունից կլինի արդյունավետ թե´ Beeline բաժանորդների, եւ թե´ մեր աշխատակիցների համար, ինչպես նաեւ կօգնի մեզ ավելի պարզ եւ հարմար ծառայություններ մատուցելու եւ շուկայում ամենահաճախորդամետ օպերատորը դառնալու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: