08:56 | 28.06.16 | Նորություններ | 4617

Beeline-ը կատարելագործել է բջջային կապի «Սմարթ» փաթեթները

Beeline-ը հայտարարում է բջջային կապի «Սմարթ» փաթեթների պայմանների փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016թ. հունիսի 30-ից:

Ընկերությունում նշել են, որ այժմ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են ամսական 10000 անվճար ներցանցային րոպե: «Սմարթ 1500»  եւ «Սմարթ 990» սակագնային փաթեթների համար ինտերնետի ծավալն ավելացվել է եւ 1000 ՄԲ-ից դարձել՝ 1500 ՄԲ:

«Բաժանորդների կողմից մեր ծառայություններից օգտելու տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում ինտերնետը: Beeline-ը, որպես նորարար ընկերություն ու օպերատոր, որի հետ հաճախորդների համար պարզ է ու հարմար, միշտ պատրաստ է ընդառաջել բաժանորդների պահանջներին: Մենք վստահ ենք, որ փոփոխությունները դրական արձագանք կստանան մեր հաճախորդների կողմից, իսկ «Սմարթ» սակագնային փաթեթներում ինտերնետի ավելացված ծավալը համացանցում շփումը կդարձնի ավելի հարմար եւ հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։