Էրիկ Հայրապետյանը
Էմմա Առաքելյանը
07:03 | 20.06.16 | Նորություններ | exclusive 7374
Հունիսի 22-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի է ունենալու միջազգային ՏՏ համաժողով, որի նպատակն է միավորել միջազգային, հայկական կայացած եւ սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ`ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների եւ աութսորսինգի կենտրոն:
Ինչպես գրում է Banks.am-ը, միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը:
«Համաժողովը մեկ վայրում միավորելու է բոլոր առանցքային շահագրգիռ կողմերին՝ բիզնեսը, տեխնոլոգիաները, կառավարությունը, կրթության պատասխանատուներին եւ ներդրողներին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկան եւ ապագան քննարկելու համար»,- ասել է «Էրնսթ Ընդ Յանգ»-ի հայաստանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հետ զրույցում:
Էրիկ Հայրապետյանը ներկայացրել է համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները՝
- Ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ավելի մեծ ՏՏ աութսորսինգում եւ դառնալու ներդրումային շուկայի մասը՝ վերջին տասնամյակում գրանցած աճի հենքի վրա;
- Ներկայացնել Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները եւ տարբեր սցենարները՝ հայրենիքում ստեղծված ՏՏ ընկերությունները, Հայաստանում հիմնված միջազգային ընկերությունները եւ սթարթափերը;
- Համաշխարհային խոշոր ընկերություններին (Deloitte, EY, KPMG, PwC, Grant Thornton, McKinsey) ներկայացնել ՏՏ աութսորսինգի ներկայիս վիճակը, հասկանալ միջազգային խոշոր ընկերությունների աութսորսինգային ռազմավարությունները;
- Կրթության ոլորտի մասնագետների համար թիրախավորել պրակտիկայի թեման. ինչպես հասցնել այն միջազգային մակարդակի եւ ներդնել ուսանողական պրակտիկայի մշակույթը;
- Հասկանալ ներդրողների հետաքրքրությունները եւ ակնկալիքները ՏՏ ոլորտից;
- Պարզել, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ գլոբալ ՏՏ ներդրողների համար թիրախ դառնալու:
«Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու-Յորքի գրասենյակի ՏՏ ոլորտի գործընկեր Էմմա Առաքելյանն էլ տեղեկացրել է, որ համաժողովին ներկա են լինելու Հայաստանի վարչապետը, նրա տնտեսական հարցերով խորհրդականը, Կենտրոնական Բանկի, EY, Deloitte, KPMG, Grand Thornton, McKinsey ընկերությունների, բուհական համակարգի ներկայացուցիչներ, ՏՏ մասնագետներ, ներդրողներ Նյու-Յորքից, Եվրոպայից, հայաստանյան ավելի քան 150 ընկերություններ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: