06:36 | 20.06.16 | Նորություններ | 3964

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Ազգային պատկերասրահ» փառատոնի անցկացմանը

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թ. հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006-ից:

2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: