05:39 | 20.06.16 | Նորություններ | 4074
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացել է ՀԱՊՀ «Ուսանողական գարուն-50» հոբելյանական համերգը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում համալսարանի դերը ոչ միայն հեռահաղորդակցության, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմում շատ են պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ, որոնք ընկերությունում աշխատելու ավելի քան 10 տարիների ընթացքում իրենց բարձր մասնագիտական ունակությունները ծառայեցրել են ընկերության կայացմանն ու առաջընթացին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ։