07:03 | 17.06.16 | Նորություններ | 7554

Ucom-ը «ԲարՔեմփ Երեւան 2016»-ի գլխավոր գործընկերն է

Հունիսի 18-19-ը Երեւանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված, ավելի քան 2000 մեդիա եւ ՏՏ ոլորտի մասնագետների մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երեւան 2016»-ը:

Այս տարի եւս «Բարքեմփ Երեւան»-ի ընթացքում, ելույթներից բացի, սպասվում են վարպետության դասընթացներ եւ աշխատաշուկա՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան չորս միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Բարեթը, Ինտերնետի եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն Իոհաննա Բրոնովսկին:

Արդեն 3 տարի շարունակ «ԲարՔեմփ Երեւան»-ի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, BetConstruct, PicsArt, Synergy, Insider, Simply Technologies ընկերությունները: (Չ)կոնֆերանսի աջակիցներն են նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, TMS Burger-ը: Ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը, IP Marketing ընկերությունը եւ Startup Armenia-ն:

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: