Մարկ Ցուկերբերգը
06:27 | 17.06.16 | Նորություններ | 1678
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կանխատեսմամբ՝ ապագայի սոցցանցերը կունենան հեռազգացության (տելեպատիա) հնարավորություն, ինչի շնորհիվ օգտատերը կկարողանա ավտոմատ կերպով իր մտքերը փոխանցել սոցցանցին, որի միջոցով էլ դրանք կուղարկվեն երրորդ անձին:
Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ Ցուկերբերգը նշել է, որ «տելեպատիկ» սոցցանցերի ստեղծմանը կնպաստի մոբայլ սարքերի եւ համակարգիչների արագ զարգացումը:
«Դուք պարզապես կմտածեք որեւէ բանի մասին, իսկ ձեր ընկերները կկարողանան միանգամից կարդալ այդ տեղեկատվությունը: Սա կլինի հաղորդակցական տեխնոլոգիաների գագաթնակետը»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:
Մյուս կողմից, ամենահայտնի սոցցանցի հիմնադիրը չի հաստատել, թե Facebook-ն արագ անցում կկատարի հաղորդագրությունների փոխանցման «տելեպատիկ» համակարգի: