13:24 | 15.06.16 | Նորություններ | 1976

Ներկայացվել է Պրոմեթեյ Բանկի Prometey Mobile հավելվածը

Հունիսի 14-ին Double Tree by Hilton հյուրանոցում տեղի է ունեցել Պրոմեթեյ Բանկի Prometey Mobile հավելվածի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվել է Prometey Mobile հավելվածի գովազդային արշավի մեկնարկը, որի դեմքը Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն է:

Շնորհանդեսին ներկա են եղել բանկի ղեկավարությունը, գործընկերներ, հավատարիմ հաճախորդներ, հատուկ հյուրեր, լրատվամիջոցներ, ինչպես նաեւ Իվետա Մուկուչյանը:

Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշել է, որ բանկը ցանկանում է բոլոր հաճախորդներին հասանելի դարձնել հեռահար սպասարկման ծառայությունները:

Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանն էլ ներկայացրել է ուշագրավ փաստեր եւ տեղեկություններ Mobile Banking-ի ոլորտում համաշխարհային զարգացումների վերաբերյալ:

Բանկի մասնագետները Live ռեժիմում ներկայացրել են Prometey Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները` տեղում կատարելով վարկի մարում, կոմունալ վճարումներ եւ փոխանցումներ:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է Prometey Mobile հավելվածի ուսուցողական հոլովակը, որում մանրամասն ներկայացված էր հավելվածի ընձեռած հնարավորությունները:

Բանկի տեղեկատվական անվտանգության ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է նաեւ հավելվածը գործարքների ապահովության տեսանկյունից՝ հավաստելով, որ օգտատերերի գործարքների անվտանգությունն ապահովված է Vasco Digipass Token սարքի, իսկ շուտով նաեւ՝ նույն հավելվածի միջոցով, որը գեներացնում է մեկանգամյա հատուկ կոդ յուրաքանչյուր գործարքի հաստատման համար:

Միջոցառումը եզրափակել է Prometey Mobile հավելվածի գովազդային արշավի դեմք Իվետա Մուկուչյանը՝ նշելով, որ անձամբ Պրոմեթեյ Բանկի հաճախորդ է եւ համագործակցել է բանկի հետ դեռեւս հինգ տարի առաջ՝ բանկի «Գյումրի» մասնաճյուղի բացման կապակցությամբ կազմակերպված տոնական համերգի շրջանակում: Իվետա Մուկուչյանը ներկայացրել է հատուկ դիզայնով վճարային քարտը, որը ցանկացած անձ կարող է ձեռք բերել անվճար:

Միջոցառման ավարտին կայացել է Prometey Mobile հավելվածի գովազդային հոլովակի պրեմիերան, որի գլխավոր դերում Իվետա Մուկուչյանն է: