09:47 | 10.06.16 | Նորություններ | 4195

«Ռոստելեկոմ»-ը հայտարարել է «Տեխնոլոգիաներ կյանքի համար» մրցույթի հաղթողներին

Հունիսի 9-ին Մոսկվայում «Ռոստելեկոմը» եւ ZTE-ն պարգեւատրել են «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» միջազգային ամենամյա V լրագրողական մրցույթի հաղթողներին։

2016թ. մրցույթին մասնակցել են լրագրողներ ՌԴ բոլոր շրջաններից, ինչպես նաեւ Հայաստանից։

«Այս տարի մրցույթին ներկայացվել է 2 անգամ շատ աշխատանք, եւ մենք ուրախ ենք տեսնել այսպիսի դրական տեղաշարժ։ «Ռոստելեկոմ»-ի համար շատ կարեւոր է ստեղծել որակյալ տեղեկատվական միջավայր հեռահաղորդակցության շուկայի, նորամուծությունների եւ թրենդների լուսաբանման համար։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին եւ մաղթում նրանց շարունակական մասնագիտական վերելքներ»,- հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։

«ZTE կորպորացիայի եւ Ռուսաստանում դուստր ընկերության՝ «ЗТИ-Связьтехнологии»-ի համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմ» ընկերությանը այս մրցույթի անցկացման հարցում, ինչպես նաեւ անմիջապես ZTE-ի գլխամասում եւ Չինաստանի R&D կենտրոններում հյուրընկալել առաջատար ռուս լրագրողներին ու բլոգերներին եւ ներկայացնել մեր վերջին նորամուծությունները, ձեռքբերումները»,-ասել է Ռուսաստանում ZTE-ի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։

Հայաստանից 2016թ. մրցույթին մասնակցել էր 17 լրագրողական աշխատանք, որոնցից 5-ը երկրորդ փուլում ներկայանալու հնարավորություն էր ստացել։