07:11 | 10.06.16 | Նորություններ | 5084
«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է «Երեւանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում քաղաքում փնտրել «Յուքոմ»-ի սպորտային գոտիները եւ Ձեր սիրելի սպորտաձեւերի ուղիղ հեռարձակումը դիտել ընկերության կողմից տրամադրվող հեռուստաալիքներով:
Ընկերությունում նշել են, որ Կոմիտաս-Կասյան ճանապարհների հատվող հատվածին կից հրապարակում եւ Կարապի լճում տեղադրված մեծ էկրանների վրա հնարավոր կլինի դիտել UEFA EURO 2016-ի բացման արարողությունը, ինչպես նաեւ հետեւել Ձեր նախընտրած թիմերի եւ ֆուտբոլիստների հաջողություններին:
«Թվային դարի բոլոր հնարավորություններից օգտվելիս երբեմն ժամանակ չենք գտնում իրական կյանքում շփման համար: Մենք առաջարկում ենք երեւանյան զով երեկոները վայելել մտերիմների ջերմ շրջապատում եւ միասին հետեւել սպորտային բոլոր իրադարձություններին Յուքոմի բարձրորակ հեռարձակմամբ»,- ասել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
««Յուքոմ»-ի հետ հնարավոր կլինի մասնակից դառնալ ոչ միայն ֆուտբոլային տենդին, այլեւ վայելել ամառային Օլիմպիական խաղերն ու ամենահայտնի սպորտաձեւերի գեղեցկագույն ու հաղթական պահերը, իմանալ սպորտային վերջին նորությունները, հետեւել Ձեր սիրած մարզիկների ելույթներին ու ծանոթանալ սպորտային իրադարձությունների արդյունքներին»,- ասված է հաղորդագրությունում: