09:07 | 10.06.16 | Նորություններ | 1683

Ամերիկյան համալսարանը դարձել է ՏՀՏ գործատուների միության անդամ

Հայաստանի Ամերիկյան համալսարանը դարձել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության անդամ:

«Մեր ծրագրերին եւ գաղափարներին վստահել են Հայաստանի առաջատար բուհերը։ Միասին մենք իրականացնելու ենք կրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելուն»,- նշել է միության տնօրեն Լիլիթ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ հիմնադրման 25-ամյակը տոնող Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցած շաբաթ բացվել է Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC), ինչպես նաեւ կայացել է «Ձեռներեցություն եւ նորարարություն» խորագրով կոնֆերանսը: 

2015-ից գործող ՏՀՏ գործատուների միության նպատակն է Հայաստանում գործող ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ դիտարկել ոլորտի գործատուների իրավունքները եւ պաշտպանել նրանց շահերը: