07:07 | 02.06.16 | Նորություններ | 1824

Viber-ն ամենատարածված մեսենջերն է Հայաստանում

SimilarWeb հարթակը հրապարակել է Android դատայի հիման վրա ուսումնասիրություն՝ ներկայացնելով, թե 187 երկրներից յուրաքանչյուրում որ մեսենջերն է ամենատարածվածը:

Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում ամենատարածված մեսենջերը Viber-ն է:

Առաջին հորիզոնականում WhatsApp-ն է, որն առաջատար է 109 երկրում: Այն է՝ WhatsApp-ից օգտվում է աշխարհի բնակչության 55.6%-ը: Այն առաջատար է այնպիսի երկրներում, ինչպես Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ այլն:

Երկրորդ հորիզոնականում Facebook Messenger-ն է: Վերջինս առաջատար է 49 երկրում, այդ թվում՝ Ավստրալիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում:

Viber-ը երրորդն է եւ հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում Արեւելյան Եվրոպայում, առաջատար է Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ այլն:

Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում ամենատարածված մեսսենջերը WhatsApp-ն է, Իրանում՝ Telegram-ը, Վրաստանում՝ Facebook Messenger-ը: